Փառուխ և Խրամորթ գյուղերի բնակիչների անվտանգության ապահովումը ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում է․ Արցախի տեղեկատվական շտաբ
19:41 - 24 մարտի, 2022

Փառուխ և Խրամորթ գյուղերի բնակիչների անվտանգության ապահովումը ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում է․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբ տեղեկացնում է, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:

«Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել