Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին․ Նիկոլ Փաշինյան |tert.am|
11:33 - 24 մարտի, 2022

Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Արդեն 3 օր է՝ Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից, սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության արդյունքում։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշել է՝ եղանակային այս պայմաններում Արցախը դիտավորյալ զրկվել է բնակարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները ջեռուցելու համար անհրաժեշտ բնական գազի  մատակարարումներից։

«Սա բավական է հասկանալու համար, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին, չեմ կասկածում, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը, բայց պետք է ասել, որ Ադբեջանը իր այս գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետև միջազգային հանրության համար այս դրվագը Արցախի հիմնախնդրի դիպուկ նկարագրություն է»,– ասաց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել