Ադրբեջանի ՊՆ պնդմամբ՝ ռուսական կողմի հետ քննարկվել են  «Ադրբեջանի տարածքից հայկական ապօրինի զինված խմբավորումների դուրսբերման վերաբերյալ» հարցեր
17:54 - 22 մարտի, 2022

Ադրբեջանի ՊՆ պնդմամբ՝ ռուսական կողմի հետ քննարկվել են «Ադրբեջանի տարածքից հայկական ապօրինի զինված խմբավորումների դուրսբերման վերաբերյալ» հարցեր

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 22-ին նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպել է Ռուսաստանի ցամաքային զորքերի խաղաղապահ ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կիմի գլխավորած պատվիրակության հետ։ 

Ադրբեջանի ՊՆ փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ  քննարկվել են Հայաստանի վարչապետի,  Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված հայտարարության դրույթների կատարման ընթացքը, ինչպես նաև օպերատիվ իրավիճակը Արցախում (Ադրբեջանի ՊՆ ձևակերպմամբ՝ «իրավիճակը Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամակավորապես տեղակայվել են ռուս խաղաղապահները»)։

«Կողմերը մտքեր են փոխանակել, 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության 4-րդ կետի համաձայն, Ադրբեջանի տարածքից հայկական ապօրինի զինված խմբավորումների դուրսբերման վերաբերյալ»,- ասված է հաղրդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել