ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ադրբեջանի հետ՝ ապահովելու տարածաշրջանային անվտանգությունը. Բայդենը` Ալիևին |civilnet.am|
12:56 - 21 մարտի, 2022

ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ադրբեջանի հետ՝ ապահովելու տարածաշրջանային անվտանգությունը. Բայդենը` Ալիևին |civilnet.am|

ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ադրբեջանի հետ՝ ապահովելու տարածաշրջանային անվտանգությունը, տնտեսական զարգացումը և նպաստելու Հարավային Կովկասում հաշտեցմանը։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Նովրուզի կապակցությամբ ուղղված շնորհավորական ուղերձում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը, գրում է CivilNet-ը։

«Մենք նաև կաշխատենք Ադրբեջանի հետ՝ լուծելու անվտանգության ընդհանուր խնդիրները, խթանելու տարածաշրջանային հաշտեցումը և բացահայտելու տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները:

Նամակում Բայդենը նշել է, որ վերահաստատում է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ ուղղված համագործակցությանն ու խաղաղությանը։

Սպիտակ տան ղեկավարը նաև հավաստիացրել է, որ իր «վարչակազմը կշարունակի աջակցել Հարավային Կովկասում ժողովրդավարությանը, խաղաղությանը և առաջընթացին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել