Կրեմլը մեկնաբանել է Առաջին ալիքի եթերում տեղի ունեցած սկանդալը |tert.am|
16:42 - 15 մարտի, 2022

Կրեմլը մեկնաբանել է Առաջին ալիքի եթերում տեղի ունեցած սկանդալը |tert.am|

tert.am: Առաջին ալիքում պացիֆիստական բովանդակությամբ պաստառով աղջկա հայտնվելը Կրեմլի օրակարգին չի վերաբերում, դա խուլիգանություն է: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ «Նովոստին»։

«Ինչ վերաբերում է այս աղջկան, ապա սա խուլիգանություն է: Ալիքը և պատասխանատուները զբաղվում են դրանով: Դա մեր օրակարգին վերաբերող հարց չէ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ռուսական Առաջին ալիքի աշխատակից Մարինա Օվսյաննիկովան, որն ուղիղ եթերի ժամանակ սադրանք էր արել (ներխուժել էր եթեր ու Ուկրաինայում ռազմական գործողության դեմ ուղղված ակցիա իրականացրել), կենթարկվի քրեական պատասխանատվության՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Նման արարքների համար պատիժը խստացվել է, և Մարինա Օվսյաննիկովային կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել