Պուտինը երբեք չի հաղթի Ուկրաինայում. Բայդեն |tert.am|
10:06 - 11 մարտի, 2022

Պուտինը երբեք չի հաղթի Ուկրաինայում. Բայդեն |tert.am|

tert.am: Նախագահ Ջո Բայդենը հայտնել է ԱՄՆ վճռականությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում և ընդգծել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «երբեք, երբեք» չի հաղթի այդ երկրում, գրում է golosameriki.com-ը:

«Ուկրաինան երբեք, երբեք չի դառնա Պուտինի հաղթանակը»,- ասել է ԱՄՆ նախագահը Կոլումբիայի առաջնորդ Իվան Դուկեի հետ Սպիտակ տանը բանակցություններից առաջ։

Նա հիշեցրել է, որ այս պահին ԱՄՆ-ն արդեն մեկ միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային որպես անվտանգության ապահովման հարցում աջակցություն։

«Եվ հենց այս պահին պաշտպանական տեխնիկայի նոր խմբաքանակներ են ուղարկվում այնտեղ»,- ասել է ԱՄՆ նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել