Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկ ժողովրդի կյանքը վտանգի տակ է. ԵԽ պատգամավոր Պետեր վան Դալեն

 |armenpress.am|
18:18 - 10 մարտի, 2022

Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկ ժողովրդի կյանքը վտանգի տակ է. ԵԽ պատգամավոր Պետեր վան Դալեն |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը անհնարին է դարձնում Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկների կյանքը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը վտանգի տակ է: Այդ մասին Եվրախորհրդարանում հայտարարեց Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ, «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի  նախագծի համահեղինակ Պետեր վան Դալենը:

Նիդերլանդցի պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը մտածում է միայն իր և իր ընտանիքի  բարեկեցության մասին՝ իրենց կարողությունը հասցնելով միլիարդավոր դոլարների, բայց միաժամանակ կոպտորեն ոտնահարելով մարդկանց իրավունքները Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում:

«Նրանց հարստությունը հասնում է միլիարդավոր դոլարների, և Ադրբեջանում տեղի է ունենում այն, ինչ սովորաբար անում են բոլոր բռնակալները՝ կոռուպցիա, քաղաքական հակառակորդների հետապնդումներ, մարդու իրավունքների խախտումներ: Բայց սա ամենը չէ, քանի որ Ադրբեջանը անհնարին է դարձնում Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկների կյանքը, անգամ այս շաբաթ հրետանային կրակոցներ են, անգամ այս շաբաթ փակվում է գազատարը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը վտանգի տակ է և այդ վտանգը օր-օրի ավելանում է», - հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավորը:

Պետեր վան Դալենը հիշեցրեց, որ մինչ օրս Արցախում շատ անհայտ կորածներ կան, որ այդպես էլ չեն հայտնվել կամ չեն վերադարձել:

Այս շաբաթ Եվրախորհրդարանում շրջանառության մեջ է դրվել «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի նախագիծը, որը դատապարտում է Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացումը և կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը:

Առավել մանրամասն՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել