Ադրբեջանի կողմից գնդակոծվել է Նախիջևանիկ համայնքի տարածքում գտնվող գյուղտեխնիկան. ԱՀ դատախազություն
15:12 - 10 մարտի, 2022

Ադրբեջանի կողմից գնդակոծվել է Նախիջևանիկ համայնքի տարածքում գտնվող գյուղտեխնիկան. ԱՀ դատախազություն

2022թ․ մարտի 9-ի երեկոյան ժամերից մինչև 10-ի առավոտն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գնդակոծվել ու վնասվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո հողօգտագործողի կողմից դաշտում կայանված տրակտորը:

Այս մասին հայտնում են Արցախի գլխավոր դատախազությունից։

Այս պահին միջոցներ են ձեռնարկվում գյուղատնտեսական տեխնիկան դեպքի վայրի վտանգավոր հատվածից հեռացնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ երեկվանից ադրբեջանական կողմը կրակ է բացել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության սահմանների ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել