Մեծ Բրիտանիան Աբրամովիչին, Սեչինին և Լեբեդևին ավելացրել է պատժամիջոցների ենթարկվողների ցանկում
13:38 - 10 մարտի, 2022

Մեծ Բրիտանիան Աբրամովիչին, Սեչինին և Լեբեդևին ավելացրել է պատժամիջոցների ենթարկվողների ցանկում

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ սառեցրել է ակտիվները յոթ ռուս գործարարների, այդ թվում՝ Ռոման Աբրամովիչի, Իգոր Սեչինի, Օլեգ Դերիպասկայի և Դմիտրի Լեբեդևի նկատմամբ այն բանից հետո, երբ նրանք ներառվել են Բրիտանիայի՝ պատժամիջոցների ենթարկվողների ցանկում: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։

«Չեն կարող ապահով ապաստարաններ լինել նրանց համար, ովքեր աջակցել են Ուկրաինայի վրա Պուտինի դաժան հարձակմանը»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Աբրամովիչը «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է, Դերիպասկան բաժնետոմսեր ունի «En+ Group»-ում, Սեչինը «Ռոսնեֆտի» գործադիր տնօրենն է, Լեբեդևը՝ «Ռոսիա» բանկի տնօրենների խորհրդի նախագահը:

Գլխավոր լուսանկարում՝ Աբրամովիչը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել