Խրամորթում վիրավորված տղամարդու վիճակը բժիշկները գնահատում են բավարար
12:41 - 10 մարտի, 2022

Խրամորթում վիրավորված տղամարդու վիճակը բժիշկները գնահատում են բավարար

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ ժամը 10:35-ին իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակիչ, 1971 թ. ծնված Սուրեն Արկադիի Բաղդասարյանը տեղափոխվել է Արցախի առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում:
 
«Վիրավորի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, այնուհետև հետագա հետազոտության նպատակով տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն:
 
Վիրավորվածի մոտ առկա է գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում:
Բժիշկները վիրավորի վիճակը գնահատում են բավարար»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել