Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն
11:13 - 10 մարտի, 2022

Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը։

«Այսօր, ժամը 10:35-ին ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել:
Ականը պայթել է տան բակում:

Վերջինս շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում նախապատրաստվում են նյութեր»:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել