ԱՄՆ-ն արգելում է Ռուսաստանից նավթի, հեղուկ բնական գազի և ածխի ներկրումը
22:18 - 08 մարտի, 2022

ԱՄՆ-ն արգելում է Ռուսաստանից նավթի, հեղուկ բնական գազի և ածխի ներկրումը

Այսօր նախագահ Բայդենը հրամանագիր կստորագրի ԱՄՆ-ում ռուսական նավթի, հեղուկ բնական գազի և ածխի ներկրումն արգելելու մասին՝ կարևոր գործողություն՝ երկկուսակցական լայն աջակցությամբ, որը կզրկի նախագահ Պուտինին տնտեսական ռեսուրսներից, որոնք նա օգտագործում է իր ընտրած անիմաստ պատերազմը շարունակելու համար: Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։ 

«Միացյալ Նահանգներն այդ որոշումը կայացրել է մեր դաշնակիցների և գործընկերների, ինչպես նաև երկու կուսակցությունների կոնգրեսի անդամների հետ խորհրդակցության արդյունքում:

Միացյալ Նահանգները կարող է գնալ այդ քայլին շնորհիվ մեր հզոր ներքին էներգետիկ ենթակառուցվածքների։

Մենք ընդունում ենք, որ ոչ բոլոր մեր դաշնակիցներն ու գործընկերներն են այժմ ի վիճակի միանալ մեզ, սակայն մենք միասնական ենք մեր դաշնակիցների ու գործընկերների հետ ռուսական էներգակիրներից մեր հավաքական կախվածությունը նվազեցնելու և Պուտինի վրա ճնշումն ուժեղացնելու ուղղությամբ համատեղ աշխատանքում՝ միաժամանակ ակտիվ քայլեր ձեռնարկելով համաշխարհային էներգետիկ շուկաների վրա ազդեցությունը սահմանափակելու և մեր սեփական տնտեսությունը պաշտպանելու ուղղությամբ ։

Այսօրվա հրամանագրով արգելվում է՝

•Միացյալ Նահանգների կողմից ռուսական նավթի և որոշ նավթամթերքի, հեղուկ բնական գազի և ածուխ ներկրումը։ Անցյալ տարի ԱՄՆ-ը Ռուսաստանից օրական մոտ 700,000 բարել նավթ և նավթամթերք է ներկրել։ Այս քայլը Ռուսաստանին կզրկի ամերիկյան վարորդներից և սպառողներից ստացվող տարեկամ միլիարդավոր դոլարների եկամուտից։

• ԱՄՆ-ի նոր ներդրումները Ռուսաստանի էներգետիկ համակարգում, որոնք կապահովեն, որ ամերիկյան ընկերություններն ու ամերիկյան ներդրողները չաջակցեն Վլադիմիր Պուտինի ջանքերին՝ Ռուսաստանում էներգիայի արտադրության ընդլայնման համար:

• Ամերիկացիներին նաև կարգելվի ֆինանսավորել օտարերկրյա ընկերություններին, որոնք ներդրումներ են կատարում Ռուսաստանում էներգիայի արտադրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել