Այս պահին խոսք չկա ռուս-ուկրաինական ընթացիկ բանակցությունների արդյունքում որեւէ փաստաթղթի ստորագրման մասին․ Պեսկով
18:33 - 04 մարտի, 2022

Այս պահին խոսք չկա ռուս-ուկրաինական ընթացիկ բանակցությունների արդյունքում որեւէ փաստաթղթի ստորագրման մասին․ Պեսկով

Այս պահին խոսք չկա ռուս-ուկրաինական ընթացիկ բանակցությունների արդյունքում որեւէ փաստաթղթի ստորագրման մասին։ Այս մասին ուրբաթ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, դեռեւս խոսք չկա որեւէ փաստաթղթի մասին։ Կայացած բանակցությունները լավ հնարավորություն էին ուկրաինական կողմին հստակ փոխանցելու հարցի լուծման մեր պատկերացումները։ Այսուհետ ամեն ինչ կախված կլինի ուկրաինական կողմի արձագանքից։ Առայժմ այլ գնահատականներ տալը վաղաժամ ենք համարում»։

Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի ու Կիեւի բանակցություններում պատվիրակությունները հնարավորություն ունեն հստակ եւ առանց միջնորդների միմյանց հասցնել երկու կողմերի դիրքորոշումները։

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ նախորդ օրը կայացել է բանակցությունների երկրորդ փուլը․ «Հիմա այդ բանակցությունների հերթն է»,- ասել է մամուլի խոսնակը՝ պատասխանելով ՌԴ-ի եւ Ուկրաինայի նախագահների հնարավոր շփման մասին հարցին։

Նա հավելել է, որ ՌԴ-ի եւ Ուկրաինայի բանակցությունները ստեղծված իրավիճակում պետք է լուռ անցկացվեն․ «Համոզված ենք, որ նման իրավիճակներում բանակցություններն, իհարկե, պետք է վարվեն լռության մեջ եւ չլինեն հանրային հրապարակման առարկա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել