Վլադիմիր Պուտինը տարբեր առաջարկներ է ստանում Ուկրաինայում հատուկ օպերացիայի անցկացման վերաբերյալ․ Պեսկով
17:45 - 04 մարտի, 2022

Վլադիմիր Պուտինը տարբեր առաջարկներ է ստանում Ուկրաինայում հատուկ օպերացիայի անցկացման վերաբերյալ․ Պեսկով

Մոսկվան չի հրաժարվում Ուկրաինայի դենացիֆիկացիայի ուղուց, լրագրողների հետ զրույցում հայտարերել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, այդպես չէ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Այսկերպ նա արձագանքել է Կիեւի հնչեցրած կարծիքին, թե Մոսկվան հրաժարվել է այդ ուղուց՝ հաշվի առնելով, որ «դենացիֆիկացիա» բառը չի հնչում ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում։

Պեսկովի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարբեր առաջարկներ է ստանում Ուկրաինայում հատուկ օպերացիայի անցկացման վերաբերյալ, եւ հենց ինքն է որոշումներ ընդունում՝ ինչ միջոցներ օգտագործել։


Այսպես նա մեկնաբանել է ՌԴ նախագահին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դիմումը, որտեղ շրջանի ղեկավարը կոչ է արել հրաման տալ Կիեւը, Խարկովը եւ այլ քաղաքներ «արագ, հստակ, որակով» «գրավելու» եւ ռազմական գործողությունը մեկ-երկու օրում ավարտելու մասին։


«Ռազմական արվեստի հարցերը մեկնաբանելն իմ իրավասությունը չէ։ Գերագույն գլխավոր հրամանատարը տեղեկություններ է ստանում, նաեւ նման առաջարկների մասին։ Եւ հենց գերագույն գլխավոր հրամանատարն է որոշումներ ընդունում այն մասին, թե ինչպես, ինչ միջոցներով իրականացնել այս գործողության ընթացքում ծագած առաջադրանքները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել