Պեսկովն Ուկրաինային մեղադրում է բանակցությունների մեկնարկը միտումնավոր ձգձգելու մեջ |factor.am|
15:46 - 03 մարտի, 2022

Պեսկովն Ուկրաինային մեղադրում է բանակցությունների մեկնարկը միտումնավոր ձգձգելու մեջ |factor.am|

factor.am: Ռուսաստանը հիմքեր ունի ենթադրելու, որ ուկրաինական կողմը միտումնավոր ձգձգում է բանակցությունների մեկնարկը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հիմքներ ունենք այդպես ենթադրելու»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, Կրեմլում կարծում են արդյոք՞, որ Կիևը միտումավոր ժամանակ է ձգում։ «Ակնհայտ է մեկ փաստ՝ ուկրաինական կողմը չի շտապում բանակցությունների։

Ռուսական պատվիրակությունը ուկրաինացի բանակցողներին սպասում էր երեկ երեկոյան, սպասում՝ գիշերն ու առավոտյան։ Անկեղծ ասած, մինչև հիմա սպասում է»,-ասել է Պեսկովը՝ հույս հայտնելով, որ «նրանք այսօր տեղ կհասնեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել