Գոմել քաղաքն առաջարկվել էր ուկրաինական կողմից․ Պեսկով
12:55 - 27 փետրվարի, 2022

Գոմել քաղաքն առաջարկվել էր ուկրաինական կողմից․ Պեսկով

Գոմելը որպես բանակցությունների վայր ընտրել է ուկրաինական կողմը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Գոմել քաղաքն առաջարկվել է ուկրաինական կողմից, ու, մասնավորապես ուկրաինական կողմից, որպես բանակցությունների վայր: Ինչպես արդեն ասացինք, ռուսական պատվիրակությունը պատրաստ է այդ բանակցություններին տեղում»,- ասել է Կրեմլի խոսնակը:

«Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, մոտ ժամանակներս նա հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը։ 

Պեսկովը նշել է, որ ինչ վերաբերում է ռազմական գործողություններին, ապա Ռուսաստանը չի դադարեցնի ռազմական գործողությունն Ուկրաինայում՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների ընթացքում։ 

«Մեր կողմից նրանք զգուշացրել են ուկրաինական կողմին, որ այս անգամ ռազմական գործողության ընթացքով նախատեսված գործողությունները չեն դադարեցվի, ինչպես դա արվեց երեկ»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել