Ռուսական բանակը ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 975 օբյեկտ․ ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկով
10:56 - 27 փետրվարի, 2022

Ռուսական բանակը ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 975 օբյեկտ․ ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկով

Ռուսական բանակը ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 975 օբյեկտ։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Այսօրվա դրությամբ՝ Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 975 օբյեկտների։ Դրանց թվում են Ուկրաինայի Զինված ուժերի 23 հրամանատարական կետեր և կապի կենտրոններ, երեք ռադիոտեղորոշիչ, 31 С-300, «Բուկ Մ-1» և «Օսա» զենիթահրթիռային համակարգեր, 48 ռադիոլոկացիոն կայան, ութ մարտական ​​ինքնաթիռ և յոթ ուղղաթիռ։ Խոցվել է 11 անօդաչու թռչող սարք, երկու մարտավարական «Տոչկա-Ու» հրթիռներ»,- ասել է Կոնաշենկովը։

Նաև, ըստ նրա, ոչնչացվել են «223 տանկ և այլ զրահատեխնիկա, 28 ինքնաթիռ (ցամաքում), 39 բազմակի հրթիռահրետանային կայանք, 86 դաշտային հրետանային ատրճանակ և ականանետ, 143 միավոր հատուկ ռազմական մեքենա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել