Գերմանիան 1000 հակատանկային միջոց և 500 «Stinger» զենիթահրթիռային համակարգ կուղարկի Ուկրաինա
22:37 - 26 փետրվարի, 2022

Գերմանիան 1000 հակատանկային միջոց և 500 «Stinger» զենիթահրթիռային համակարգ կուղարկի Ուկրաինա

Գերմանիան օգնություն է ուղարկում Ուկրաինային։ 

Գերմանիայի կառավարությունից հայտնում են, որ այսօր Դաշնային կառավարությունը որոշել է Ուկրաինայի Զինված ուժերին աջակցելու նպատակով մատակարարել 1000 հակատանկային միջոց և 500 «Stinger» զենիթահրթիռային համակարգ։ 

Հիշեցնենք, որ դեռ երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ուրբաթ հայտարարեց, որ դաշինքը շարունակում է իր արձագանքման ուժերի տեղակայումը  և կշարունակի զենք ուղարկել Ուկրաինա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միջոցներ։

Ուկրաինայի շուրջ թարմացումներին կարող եք հետևել այստեղ:

Լուսանկարում փետրվարի 13-ին Լիտվայից ռազմական օգնությունն է Կիևի Բորիսպիլի օդանավակայանում | Սերգեյ Սուպինսկի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել