ՆԱՏՕ-ն կշարունակի զենք ուղարկել Ուկրաինա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միջոցներ․Ստոլտենբերգ
23:41 - 25 փետրվարի, 2022

ՆԱՏՕ-ն կշարունակի զենք ուղարկել Ուկրաինա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միջոցներ․Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ուրբաթ հայտարարել է, որ դաշինքը շարունակում է իր արձագանքման ուժերի տեղակայումը  և կշարունակի զենք ուղարկել Ուկրաինա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միջոցներ՝ նշելով, որ Ռուսաստանը փորձում է տապալել Ուկրաինայի կառավարությունը:

«Մենք տեսնում ենք հռետորաբանություն, հաղորդագրություններ, որոնք հստակ ցույց են տալիս, որ նպատակը Կիևի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը տապալելն է», - ասել է Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի ղեկավարների առցանց հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի 30 դաշնակիցներից ոմանք հայտնել են, թե ինչ զենքի տեսակներ կմատակարարեն Ուկրաինա՝ ներառյալ հակաօդային պաշտպանության միջոցներ։ «Դաշնակիցները շատ հավատարիմ են՝ շարունակելու աջակցությունը», - ասել է նա: Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն դաշնակիցների տարածքում իր արագ արձագանքման ուժերի ջոկատներ է տեղափոխում, որոնք բաղկացած են ցամաքային, օդային, ծովային ուժերից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել