Կասեցվել է ԵԽ Նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում ՌԴ ներկայացուցչական իրավունքը
20:45 - 25 փետրվարի, 2022

Կասեցվել է ԵԽ Նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում ՌԴ ներկայացուցչական իրավունքը

Եվրոպայի խորհուրդի նախարարների կոմիտեն այսօր որոշում է կայացրել կասեցնել Ռուսաստանի Դաշնության՝ Նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում ներկայացուցչական իրավունքը՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի Դաշնության զինված հարձակման հետևանքով: Այս մասին ասված է Եվրոպայի խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։ 

Այսօր ընդունված որոշումը նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը մնում է Եվրոպայի խորհրդի անդամ և Եվրոպայի Խորհրդի համապատասխան կոնվենցիաների մասնակից՝ ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։

Ռուսաստանի Դաշնությունից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընտրված դատավորը նույնպես մնում է դատարանի անդամ։ Ռուսաստանի Դաշնության դեմ ներկայացված բողոքները նախկինի պես կքննվեն և կորոշվեն դատարանի կողմից: Կասեցումը ոչ թե վերջնական, այլ ժամանակավոր միջոց է, որը բաց է պահում կապի ուղիները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել