Դոնեցկից դուրս եկող հայեր կան, սակայն հիմնական մասը նախընտրում է մնալ |armenpress.am|
15:06 - 24 փետրվարի, 2022

Դոնեցկից դուրս եկող հայեր կան, սակայն հիմնական մասը նախընտրում է մնալ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Դոնեցկում  բնակվող որոշ հայեր դուրս գալու ցանկություն են հայտնել, սակայն հիմնական մասը նախընտրում է մնալ:

Այս մասին նշեց Ուկրաինայի հայերի միության Դոնեցկի մարզի ներկայացուցչության նախագահ Վահագն Մաթևոսյանը:

«Տարհանման պլանն իրականում մենք պատրաստել ենք դեռ շաբաթներ առաջ: Կոնկրետ Դոնեցկի մարզից այն հայերը, որոնք դուրս գալու ցանկություն են հայտնել, գնացել են: Եղել են հայեր, որոնք ցանկացել են դուրս գալ, փոխադրամիջոց չեն ունեցել, մենք այդ հարցում աջակցել ենք: Ասեմ, որ շատ մեծ զանգված նախընտրում է մնալ Դոնեցկում, իրենց տներից չեն ցանկանում դուրս գալ»,-ասաց Վահագն Մաթևոսյանը:

Նա տեղեկացրեց, որ ինչպես Ուկրաինայի տարբեր հատվածներում, Դոնեցկում նույնպես բանկերում, բանկոմատների, դեղատների մոտ հերթեր են: Մարդիկ չեն կարողանում կանխիկացնել իրենց գումարները: Հերթեր են նաև գազալցակայաններում:

«Քաղաքում կրակոցների ձայներ լսվում են, զգացվում է, որ ծանր հրետանի է աշխատում, սակայն կդժվարանամ ներկայում մանրամասն տեղեկություններ հաղորդել: Միայն կասեմ, որ հայերի շրջանում վիրավորներ չկան»,-ասաց Վահագն Մաթևոսյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել