Ռուսաստանի հարավում օդանավակայանները դադարեցնում են աշխատանքը
12:40 - 24 փետրվարի, 2022

Ռուսաստանի հարավում օդանավակայանները դադարեցնում են աշխատանքը

Ռոսավիացիայից հայտնել են, որ դադարեցվել է Ռուսաստանի հարավում 11 օդանավակայանների աշխատանքը, ինչպես նաև Սիմֆերոպոլի օդանավակայանի աշխատանքը:

Ռոսավիացիան թվարկել է այն քաղաքները, որտեղ օդանավակայանները չեն աշխատում։  Գերատեսչության տվյալներով հարավային օդային տարածքը ճանաչվել է «քաղաքացիական օդանավերի և ուղևորների համար վտանգավոր»։

Խոսքը հետևյալ օդանավակայանների մասին է՝

• Ռոստով (Պլատով),
• Կրասնոդար (Պաշկովսկի),
• Անապա (Վիտյազևո)
• Գելենջիկ
• Էլիստա
• Ստավրոպոլ
• Բելգորոդ
• Բրյանսկ
• Օրյոլ
• Կուրսկ
• Վորոնեժ
• Սիմֆերոպոլ

Ռոսավիացիան հայտարարել է, որ խորհուրդ չի տալիս մոտակա չվերթների ուղևորներին և դիմավորողներին ժամանել նշված օդանավակայաններ: Ռուսաստանի հարավի օդանավակայաններից թռիչքների սահմանափակումները կգործեն մինչև մարտի 2-ը՝ ժամը 3:45-ը, հայտնել են գերատեսչությունից:

«Սահմանվել է օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմ՝ կապված քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգության բարձր սպառնալիքի հետ, որը պայմանավորված է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի կիրառմամբ», – ասված է փետրվարի 24-ի առավոտյան ավիաընկերություններին ուղարկված ծանուցման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել