Մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկել՝ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու․ Չավուշօղլուն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ
14:10 - 10 փետրվարի, 2022

Մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկել՝ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու․ Չավուշօղլուն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

Ադրբեջանը աջակցում է այս գործընթացին։ Այս մասին TRT Haber-ի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն` խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

«Մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկել՝ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու. Ադրբեջանը նույնպես նախընտրում է, որ մենք անմիջական կապի մեջ լինենք Հայաստանի հետ»,- ասել է նա։

Չավուշօղլուն նշել, է թե «այժմ Հարավային Կովկասում այս խնդրին վերջ տրվեց Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակով․ «Հիմա պետք է լինի խաղաղություն եւ համագործակցություն։ Պետք է աշխատել տարածաշրջանի զարգացման համար՝ տարածաշրջանում կարեւոր ծրագրեր իրականացնելով։ Դրա համար բոլոր երկրները պետք է ունենան նույն ըմբռնումը։ Բոլորը պետք է ներգրավված լինեն այս գործընթացում։ Ոչ ոք չպետք է բացառվի, այդ թվում՝ Հայաստանը»։

Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով «Ղարաբաղյան հաղթանակից հետո դաս եւ հնարավորություններ կան․ «Հաղթանակից անմիջապես հետո դրական ազդակներ տվեցինք։ Փաշինյանը կարեւոր ուղերձներ տվեց ընտրություններում հաղթելուց հետո։ Մեր նախագահը սրան դրական պատասխաններ տվեց։ Մենք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցինք, որոնք հանդիպեցին Մոսկվայում։ Հաջորդիվ նրանք կհանդիպեն Վիեննայում փետրվարի 24-ին»։

Չավուշօղլուն նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանը նույնպես ցանկանում է տեւական խաղաղություն Հայաստանի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել