Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը, Ստեփան Մաչյանը՝ Երևանի նոր փոխքաղաքապետեր |azatutyun.am|
13:54 - 08 փետրվարի, 2022

Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը, Ստեփան Մաչյանը՝ Երևանի նոր փոխքաղաքապետեր |azatutyun.am|

azatutyun.am: Առողջապահության արդեն նախիկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանն ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը նշանակվեցին Երևանի փոխքաղաքապետեր․ նրանց նշանակման հարցը Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում էր։

Ավելի վաղ ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը  փոխանցել էր, որ առաջարկվել է նրանց թեկնածությունը՝ հաշվի առնելով վերջիներիս քաղաքական հայացքները, «երեքն էլ կիսում են իշխող ուժի տեսակետները»։

Ավագանու տարեվերջյան նիստում քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվեց իշխող «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը: Նա վերջին երեք տարիներին աշխատել է բանկային ոլորտում, եղել է ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահը։

Փոխքաղաքապետեր Սերգեյ Հարությունյանը, Սերգեյ Ներսեսյանը, Գայանե Մելքոմ Մելքոմյանը փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո աշխատանքից ազատման դիմումներ գրեցին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել