Ռուսական զենքի մատակարարման հետ կապված հարցերի լուծումն ընթացքի մեջ է․ Հրաչյա Սարգսյան |tert.am|
11:59 - 28 հունվարի, 2024

Ռուսական զենքի մատակարարման հետ կապված հարցերի լուծումն ընթացքի մեջ է․ Հրաչյա Սարգսյան |tert.am|

tert.am: Կարծում եմ, որ տոկություն պետք է ունենանք, վերագնահատենք վերջին տարիների բացթողումները ու աշխատենք դրա շրջանակներում։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Հրաչյա Սարգսյանը։

Հարցին՝ վերլուծություն արվե՞լ է պատերազմից հետո և ինչ փոփոխություններ են կատարվում, Սարգսյանն ասաց․ «Ես կարծում եմ՝ այո, արվել է, ընթացքի մեջ են, տարբեր քննարկումներ կան։ Այո, ունենք խնդիրներ, ու այդ խնդիրների լուծման ճանապարհով ենք գնում, բայց կարծում եմ այս պահի դրությամբ ճիշտ չէ հիմա դրանք բարձրաձայնելը»։

Անդրադառնալով ռուսական զենքի մատակարարմանը և դրա հետ կապված խնդիրներին, Հրաչյա Սարգսյանն ասաց․«Հարցեր կան, որոնք քննարկվում են, բայց կարծում եմ այդ հարցերին լուծում կգտնենք, ընթացքի մեջ են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել