Ինձ մեղադրում են կայացած մրցույթ չեղարկելու, ավտոբուսները թանկ գնով ձեռք բերելու հարցում. Հրաչյա Սարգսյան
12:00 - 03 ապրիլի, 2023

Ինձ մեղադրում են կայացած մրցույթ չեղարկելու, ավտոբուսները թանկ գնով ձեռք բերելու հարցում. Հրաչյա Սարգսյան

Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս 2021 թվականին ձեռք բերված չինական ավտոբուսների շուրջ ծավալված քննարկմանը:

«Իհարկե հասկանալի է, որ ավագանու ընտրություններին ընդառաջ որոշ դիլետանտներ իրենց «փիառ»-ն իրականացնում են Երևանի քաղաքապետարանի ձեռքբերումները նսեմացնելու ճանապարհով, բայց ես վստահ եմ՝ երևանցին իրավունք ունի գնահատել արված աշխատանքը և ոչ միայն տրանսպորտի ոլորտում: Վերադառնալով բուն թեմային, փորձեմ նշել՝ ինչում են ինձ մեղադրում անձինք, որոնք գեթ մեկ լումա ներդրում չունեն որևէ ոլորտում՝ կառուցողական և արդյունավետ միջավայր ստեղծելու կամ զարգացնելու գործում: Ինձ մեղադրում են կայացած մրցույթ չեղարկելու, ավտոբուսները թանկ գնով ձեռք բերելու հարցում»,- գրում է նա:

Սարգսյանն ընդգծում է, որ որևէ կայացած մրցույթ՝ կապված ավտոբուսների ձեռքբերման հետ, իր կողմից չի չեղարկվել. «Նման գործընթաց չի եղել, ավտոբուսների վերաբերյալ գործարքները ոչ միայն օրինաչափ, այլ նաև աննախադեպ արդյունավետ են, ինչն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ բոլոր կազմակերպված մրցույթներին մասնակցել են ոչ միայն վերավաճառող, այլև հենց արտադրող ընկերություններ, որոնցից մեկը նվազագույն գին առաջարկելու հիմքով, ճանաչվել է հաղթող (կից տեղեկանքում կարող եք ծանոթանալ մանրամասներին. http://surl.li/gamaj ) և ամենակարևորը, գործարքը եղել է ՀՀ դրամով. ապրանքի գնի փոխանցման օրվա դրությամբ իրականացվել է դրամի փոխարկերպում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած կուրսով:

Արդյունքում, նվազագույն գնով ձեռք բերված թվով 150 ավտոբուս գտնվում է Երևանում, իսկ երկկողմ հանձնման-ընդունման արձանագրությունը ստորագրվել է դեռևս 13.03.23-ին:

Կից ներկայացված տեղեկանքում մատնանշված փաստերի (փաստերը հիմնավորող ապացույցները գտնվում են Երևանի քաղաքապետարանում) արժանահավատության և իրավաչափության հարցում կարող են համոզվել նաև իրավապահ մարմինները»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել