Ղափանլու բնակավայրի ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել, հրադադարը խախտել է ադրբեջանական կողմը․ Արցախի ՊՆ
16:06 - 06 փետրվարի, 2022

Ղափանլու բնակավայրի ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել, հրադադարը խախտել է ադրբեջանական կողմը․ Արցախի ՊՆ

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, ՊԲ-ի ստորաբաժանումները իբր կրակ են բացել  ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ, կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ:

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, իրականում, նշված հատվածում  հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից:

Արցախի պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ փաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին և կոչ անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել