ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող 5 քաղաքացի բերման է ենթարկվել
13:40 - 31 հունվարի, 2022

ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող 5 քաղաքացի բերման է ենթարկվել

Այսօր առավոտից Հանրապետության հրապարակում մի խումբ վարորդներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման։

Ակցիայի մեկնարկից քիչ հետո ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։ Ոստիկանությունից Infocom-ին հայտնեցին, որ բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 5 մասնակից՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ կետի հիմքով (ոստիկանի օրինական պահանջը չկատարելը)։  Երեք մեքենա տարվել է հատուկ պահպանվող տարածք։

Վարորդները նշում էին, որ բողոքի ակցիաները շարունակական են լինելու։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Հայաստանի ապահովագրողների բյուրոն հանդես էր եկել ԱՊՊԱ-ի թանկացման վերաբերյալ հայտարարությամբ․ «Ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգի կայունությունն ապահովելու համար հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով, ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։ Դա կապահովի ապահովագրական ընկերությունների ծախսածածկումը և հասարակությանը մատուցվող ծառայությունների անհրաժեշտ որակը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել