Կայծակնային շախմատի աշխարհի առաջնության չեմպիոն է հռչակվել Մաքսիմ Վաշյե-Լագրավը |hetq.am|
11:55 - 31 դեկտեմբերի, 2021

Կայծակնային շախմատի աշխարհի առաջնության չեմպիոն է հռչակվել Մաքսիմ Վաշյե-Լագրավը |hetq.am|

hetq.am: Լեհաստանում ավարտվել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը. չեմպիոն է հռչակվել Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավը:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Հայկ Մարտիրոսյանը։ Նա 13,5 միավորով բաժանել է 8-18-րդ տեղերը։

Ի դեպ, Հայկը 14-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, այնուհետև հաղթել է ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանին

Արոնյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել