tert.am: Մենք ուշադիր հետևում ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և մշտական կապի մեջ ենք գտնվում հայկական կողմի հետ: Օրերս վերադարձել եմ Երևանից, որտեղ երկրի ղեկավարության հետ հանգամանորեն քննարկել եմ տիրող իրավիճակը: Այս մասին Союзники.ОДКБ պարբերականին տցած հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
ՀԱՊԿ-ում վստահ են, որ սահմանամերձ հարցերով տարաձայնություններն անհրաժեշտ է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով: Կազմակերպությունն աջակցում է նոյեբերի 26-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված մտադրությունը սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին: Ողջունում ենք նաև Հայաստանի կառավարության նախաձեռնած քայլերն՝ ուղղված իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը: Դա համարում ենք միակ ելքը»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
comment.count (0)