ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Ռուսաստանի Դաշնության 2021 թվականի հուլիսի 1-ի ««Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» Դաշնային օրենքում և «Ռուսաստանի Դաշնությունում պետական մատնադրոշմային գրանցման մասին» Դաշնային օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության քաղաքացիները, որոնք ժամանել են Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով, 2021 թվականի դեկտեմբերի 29-ից պարտավոր են.
Այս պահանջներն օտարերկրյա քաղաքացիների կողմից չկատարվելու դեպքում Ռուսաստանի Դաշնությունում նրանց ժամանակավոր գտնվելու ժամկետը կրճատվում է։
Բացի դրանից, Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում այդ քաղաքացիների մասով կայացվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում նրանց գտնվելու (բնակվելու) անցանկալիության մասին որոշում կամ Ռուսաստանի Դաշնություն մուտքը չթույլատրելու մասին որոշում, եթե բժշկական քննության արդյունքների հիման վրա պարզվել են իրենց կողմից առանց բժշկի նշանակման թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ պոտենցիալ վտանգավոր հոգեակտիվ նյութերի օգտագործման փաստեր, կամ հաստատվել է ՄԻԱՎ-վարակով հիվանդությունը։
comment.count (0)