Այսօր՝ նոյեմբերի 26-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱ) ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։
Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:
Տրանսպորտային անվտանգության մասնագետները մշտադիտարկել են վերոնշյալ վարչական շրջաններով ուղևորափոխադրում կատարող 28 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 2 դեպք, որոնց հիմքով կազմվել են արձանագրություններ:
Տեսչական մարմինը հանրային տրանսպորտը կվերահսկի նաև առաջիկա շաբաթ օրը:
comment.count (0)