Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրմամբ և կողմերին կոչ է անում պահպանել զինադադարի պայմանները
22:11 - 16 նոյեմբերի, 2021

Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրմամբ և կողմերին կոչ է անում պահպանել զինադադարի պայմանները

Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրմամբ և կողմերին կոչ է անում պահպանել 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայում ստորագրված զինադադարի պայմանները։ Նման հայտարարությամբ, ինչպես փոխանցում է TACC-ը, հանդես է եկել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Ֆրանսիան խոր մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի մի քանի հատվածներում անվտանգության իրավիճակի վատթարացման և ծանր սպառազինության ենթադրյալ կիրառման կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, հատկապես հայկական կողմից»,- ասվում է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել