«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կմասնակցի Նոր Հաճնի, Վարդենիսի և Եղեգնաձորի ընտրություններին
19:11 - 31 հոկտեմբերի, 2021

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կմասնակցի Նոր Հաճնի, Վարդենիսի և Եղեգնաձորի ընտրություններին

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է դեկտեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին։ Այս մասին տեղեկացնում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդը:

«Նոր Հաճն խոշորացված համայնքում` սեփական ցուցակով։ ԴԱԿ ցուցակի առաջին համարը ու համայնքի ղեկավարի թեկնածուն կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցն է։

Եղեգնաձոր խոշորացված համայնքում` ԲՀԿ-ի հետ դաշինքով։ «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը ու Եղեգնաձորի համայնքապետի թեկնածուն Դավիթ Հարությունյանն է։

Վարդենիս խոշորացված համայնքում` «Համերաշխություն» կուսակցության հետ դաշինքով։ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջին համարը եւ համայնքապետի թեկնածուն Ահարոն Խաչատրյանն է։

Վստահ ենք, որ մեր ցուցակները մրցունակ են ու պայքարելու ենք հաղթանակի, առնվազն` նոր ավագանիներում ծանրակշիռ ներկայություն ունենալու համար։

Իշխանությանը կոչ ենք անում` ձեռնպահ մնալ վարչական ռեսուրսի կիրառման, ՏԻՄ-երն ամեն գնով մոնոպոլացնելու գայթակղությունից` երաշխավորելով օրինական ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը»,- նշված է կուսակցության հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել