factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատանքային այցով ժամանել է Արցախի գրավված Վարանդա (Ֆիզուլի) շրջան։ Թուրքիայի նախագահի օդանավը վայրէջք է կատարել Վարանդայի նորակառույց օդանավակայանում, որտեղ Էրդողանին դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Երկու երկրների նախագահները կտրել են կարմիր ժապավենն ու պաշտոնապես բացել օդանավակայանը։ Նրանք նաև ծանոթացել են այնտեղ ստեղծված պայմաններին։
Էրդողանը, ի դեպ, բավական ներկայացուցչական կազմով է ժամանել․ նրան ուղեկցում են Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումը, տրասպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն։
comment.count (0)