8 օր քաղաքացիական հիվանդանոցում գտնվող կալանավորված անձը մահացել է
17:59 - 22 հոկտեմբերի, 2021

8 օր քաղաքացիական հիվանդանոցում գտնվող կալանավորված անձը մահացել է

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1954թ. ծնված Մ․ Ս․-ի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով հոկտեմբերի 14-ին կանչվել է շտապօգնություն, նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից, նշելով, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 08։20-ի սահմաններում, «Վաղարշապատ» ԲԿ-ում արձանագրվել է Մ․ Ս․-ի կենսաբանական մահը։

Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մ․ Ս․-ն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ էր տեղափոխվել 2021թ․ հունիսի 15-ին, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել