Այսօրվա բանակցությունները շատ լավ հնարավորություն են ստեղծում տարածաշրջանային օրակարգին անդրադառնալու համար. Աբդոլլահիան |tert.am|
14:16 - 06 հոկտեմբերի, 2021

Այսօրվա բանակցությունները շատ լավ հնարավորություն են ստեղծում տարածաշրջանային օրակարգին անդրադառնալու համար. Աբդոլլահիան |tert.am|

tert.am: Թեհրանի երկխոսությունը Մոսկվայի հետ Իրանի Իսլամական Հանրապետության նոր կառավարության բարիդրացիական հարևանության քաղաքականության առաջնահերթություններից է: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը:

Նախարարն ընդգծել է, որ նախագահների կանոնավոր շփումները, ինչպես նաև անձամբ իր ներկայությունը Մոսկվայում ցույց է տալիս, որ երկու երկրի հարաբերությունները «շատ սերտ են և առաջնահերթ»: «Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի լուրջ առանջընթացի հասնենք մեր երկկողմ հարաբերություններում»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է իրանցի պաշտոնյան:

Վերջինս մատնանշել է միջազգային և տարածաշրջանային օրակարգում համագործակցության լավ փորձը: 

Նրա խոսքով՝ այսօրվա բանակցությունները «շատ լավ հնարավորություն են ստեղծում տարածաշրջանային օրակարգին անդրադառնալու համար»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել