Ալիևը հայտարարել է, որ զանգվածային աշխատանքներ են սկսվել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ |tert.am|
15:40 - 27 սեպտեմբերի, 2021

Ալիևը հայտարարել է, որ զանգվածային աշխատանքներ են սկսվել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով Ադրբեջանի, ՌԴ-ի և Հայաստանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ ձևաչափով համագործակցության կարևորությունը:

«Այդ խմբում աշխատանք է տարվել Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ, սակայն հունիսի սկզբին Հայաստանը դադարեցրել է իր մասնակցությունն այդ խմբին՝ ընտրություններով պայմանավորված: Օգոստոսի կեսերին այդ խումբը հերթական հանդիպումն է անցկացրել: Նրանք կրկին կհանդիպեն հաջորդ ամիս: Կարծում եմ՝ այդ խումբը կարևոր ձևաչափ է, քանի որ թեև արդյունք չկա, այնուամենայնիվ շփում կա: Շփումն անհրաժեշտ գործիք է տվյալ իրավիճակում, և շատ հարցեր կարող են կարգավորվել այդ շփումների օգնությամբ»,- ասել է Ալիևը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում:

Վերջինս հավելել է, որ Ադրբեջանում «զանգվածային աշխատանքներ են մեկնարկել Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել