armenpress.am: Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մոհամմադ Քազիմ Սաջապուրը այսօր այցելելու է Ադրբեջան։ Ասվում է Ադրբեջանում Իրանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ։
Փոխնախարարը Ադրբեջան է այցելում մասնակցելու Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի վերլուծական կենտրոնների եռակողմ հանդիպմանը:
Բաքու եռօրյա այցի շրջանակներում փոխնախարարը, որը նաեւ Իրանի ԱԳՆ քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է, հանդիպումներ կունենա նաև Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:
comment.count (0)