Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել |armenpress.am|
17:00 - 10 սեպտեմբերի, 2021

Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա վիրավոր։ Այս մասին նշված է Ադրբեջանի գլխավոր դատախազության և  պետական սահմանային ծառայության համատեղ հայտարարության մեջ:

Ադրբեջանական Բոյուք Բահմանլի գյուղի մոտակայքում գտնվող սահմանապահ դիրքի տարածքում սեպտեմբերի 8-ի գիշերը  նկատել են, որ  երեք անհայտ անձ Իրանի կողմից Ադրբեջանի ուղղությամբ խախտել պետական սահմանը: Սահմանախախտները չեն ենթարկվել սահմանապահների նախազգուշացմանը։ Սահմանախախտների փախուստի փորձը կանխելու համար սահմանապահները կրակ են բացել, ինչի հետևանքով սահմանախախտներից մեկը վիրավորվել է, իսկ երկուսին հաջողվել է դիմել փախուստի։

Ձեռքից վիրավորված սահմանախախտը տեղափոխվել է հիվանդանոց: Նա ներկայացել է որպես 1981 թվականին ծնված Իրանի քաղաքացի Զամանի Միրասկեր Միրագա: Սահմանախախտի մոտ հայտնաբերվել է մոտ 11 կիլոգրամ 770 գրամ  դեղորայքի նմանվող նյութեր: Ադրբեջանի պատկան մարմինները դեպքի մասին տեղեկացրել են իրանական կողմին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել