Կարո Փայլանը 1955թ. սեպտեմբերի 6-7- դեպքերը հետաքննելու հարցը կրկին բերել է Թուրքիայի մեջլիսի օրակարգ |armenpress.am|
20:54 - 07 սեպտեմբերի, 2021

Կարո Փայլանը 1955թ. սեպտեմբերի 6-7- դեպքերը հետաքննելու հարցը կրկին բերել է Թուրքիայի մեջլիսի օրակարգ |armenpress.am|

 Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը կրկին առաջարկ է բերել մեջլիս՝ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին փոքրամասնությունների դեմ իրականացված պոգրոմների հանգամանքները հետաքննելու վերաբերյալ։

Այս մասին հայտնում է թուրքական t24.com.tr-ը։

Փայլանը նշել է, որ ինքն այս հարցն ամեն տարի բերում է  մեջլիսի օրակարգ, սակայն իշխող «Արդարություն և զարգացում» և իշխող կուսակցության հետ կոալիցիայի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները մերժում են այն։

Փայլանը հիմնավորելով այս հանցագործությունների բացահայտման անհրաժեշտությունը՝ նշել  է, որ անպատիժ մնացած հանցագործությունները կրկնվում են։

Այս առումով Փայլանը հիշեցրել է նախորդ ամիս Անկարայում սիրիացի փախստականների բնակատեղիների վրա իրականացված հարձակումները։

1955-ի սեպտեմբերի 6-ին Ստամբուլում թուրքական մամուլը թուրք ամբոխին գրգռելու նպատակով կեղծ լուր է տարածում, թե իբր  Սալոնիկում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տունը պայթեցվել է։

Ստամբուլ և Իզմիր և մի շարք այլ քաղաքներում պետության կողմից կազմակերպված և հրահրված թուրք ամբոխները հարձակվում են ազգային փոքրամասնությունների՝ հայերի ու հույների և նրանց սեփականության (տներեկեղեցիներգերեզմանատներխանութներվրա, կատարում մասսայական ավերածություններ, ինչպես նաև սպանություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել