Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանին
16:50 - 10 հոկտեմբերի, 2023

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանին

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է պոլսահայ քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանին: Այս մասին հայտնում է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։ 

Զրույցը հիմնականում վերաբերել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին: Այդ նպատակներին հասնելու համար, որպես առաջնահերթ քայլ, երկուստեք կարևորվել է Հայաստանի ներքաղաքական լարվածության հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:

Գլխավոր լուսանկարը՝ արխիվային 

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել