Լիլիթ Մակունցը և Գարո Փայլանը մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ
12:09 - 09 սեպտեմբերի, 2023

Լիլիթ Մակունցը և Գարո Փայլանը մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը սեպտեմբերի 8-ին հանդիպել է հայազգի քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

«Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգային իրավիճակի, հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել