Տիգրան Խաչատրյանը և Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչները քննարկվել են համագործակցության առաջնահերթությունները
14:54 - 07 սեպտեմբերի, 2021

Տիգրան Խաչատրյանը և Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչները քննարկվել են համագործակցության առաջնահերթությունները

ՀՀ ֆինանսների նախարարը սեպտեմբերի 7-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի եւ Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին եւ ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին:

«Նախարարը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար կարեւորագույն գործընկերներից մեկն է, ինչը պայմանավորված է ոչ միայն համագործակցության ֆինանսական բաղադրիչով, այլեւ այն փիլիսոփայությամբ, որ կազմակերպությունը բերում է Հայաստան՝ դրանով իսկ նպաստելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածի զարգացմանը»,- հայտնում են ֆինանսների նախարարությունից:

 Ըստ նախարարի՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության մակարդակը բավականին բարձր է, եւ առկա են անհրաժեշտ նախադրյալները՝ առաջ մղելու եւ արդյունավետ իրականացնելու բոլոր համատեղ ծրագրերն ու գաղափարները:

Տիգրան Խաչատրյանը կարեւորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը եւ առանձնակի շեշտադրել Հայաստանում կապիտալ շուկայի զարգացմանը նպաստող քայլերի կարեւորությունը:

ՎԶԵԲ ներկայացուցիչը հայտնել է ՎԶԵԲ պատրաստակամությունը՝ մաս կազմելու եւ նպաստելու Հայաստանի հետագա զարգացմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության առանցքային ուղղությունների, մասնավորապես՝ ենթակառուցվածքային ծրագրերի եւ դրանց հեռանկարի շուրջ: Երկուստեք կարեւորվել է Հայաստանում առկա մակրոտնտեսական կայունությունը՝ ներդրումային բարենպաստ միջավայր ունենալու տեսանկյունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել