Կարեն Սարգսյանն ազատվել է ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
17:20 - 02 ապրիլի, 2024

Կարեն Սարգսյանն ազատվել է ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Կարեն Համլետի Սարգսյանն ազատվել է ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Կարեն Համլետի Սարգսյանին ազատել ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել