ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի փոխդեսպանը ձերբակալվել է ՀՀ պահանջով |mediamax.am|
10:45 - 04 սեպտեմբերի, 2021

ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի փոխդեսպանը ձերբակալվել է ՀՀ պահանջով |mediamax.am|

mediamax.am: ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկին ձերբակալվել է Հայաստանի պահանջով:

Վկայակոչելով հյուսիսմակեդոնական Alsat-M հեռուստաալիքը, ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ձերբակալությունը օգոստոսի 27-ին իրականացրել են Սերբիայի իրավապահ մարմինները, երբ Միլենկովսկին «Պրեշեւո» սահմանային անցակետով ցանկանում էր մուտք գործել Հյուսիսային Մակեդոնիայի տարածք:

Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳՆ-ն հաստատել է ձերբակալության փաստը սեպտեմբերի 3-ին:

«Հեռուստաալիքի տվյալներով՝ Սերբիայի իշխանությունները գործել են հայկական կողմի հարցման համապատասխան, ում կողմից հետաքննվող գործով անցնում է Միլե Միլենկովսկին:

Դիվանագետը Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հակահետախուզության նախկին ղեկավար Սաշո Միյալկովի ազգականն է, որը ներկայում պատիժ է կրում պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

Ըստ Հայաստանի իրավապահ մարմինների տվյալների՝ 2018-թվականին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետներ՝ Միլենկովսկու գլխավորությամբ, Հայաստանից մասնավոր ինքնաթիռով դուրս են բերել երկրի նախկին կառավարության մի ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր գումարներ յուրացնելու մեջ», - հայտնում է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել