Գորիս-Կապան միջպետական ճանապարհի բացման շուրջ եռակողմ բանակցությունները երեկ անարդյունք են ավարտվել, կշարունակվեն այսօր. Կապանի համայնքապետ |tert.am|
10:36 - 27 օգոստոսի, 2021

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի բացման շուրջ եռակողմ բանակցությունները երեկ անարդյունք են ավարտվել, կշարունակվեն այսօր. Կապանի համայնքապետ |tert.am|

tert.am: Գորիս-Կապան միջպետական ճանապարհի բացման շուրջ եռակողմ բանակցությունները հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի միջև երեկ անարդյունք են ավարտվել, այսօր կշարունակվեն: Այս մասին  հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

Նրա խոսքով՝ հստակ ժամ չկա՝ երբ կվերսկսվեն բանակցությունները: Փարսյանի տեղեկացմամբ՝ հայկական կողմից բանակցություններին մասնակցում են սահմանապահ զորքերի ներկայացուցիչները:

Այս պահին ադրբեջանցիների կողմից շարունակում են փակ մնալ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի մի քանի հատվածներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել