Որոտան, Դավիթ Բեկ գյուղերի կողմից ճանապարհները շարունակում են երկկողմանի փակ մնալ, իսկ այլընտրանքային ճանապարհի համար ամենագնաց մեքենաներ են պետք, անմխիթար վիճակում է. Բարձրավանի գյուղապետ |tert.am|
16:19 - 26 օգոստոսի, 2021

Որոտան, Դավիթ Բեկ գյուղերի կողմից ճանապարհները շարունակում են երկկողմանի փակ մնալ, իսկ այլընտրանքային ճանապարհի համար ամենագնաց մեքենաներ են պետք, անմխիթար վիճակում է. Բարձրավանի գյուղապետ |tert.am|

tert.am: Ճանապարհը փակ է Շուռնուխից քիչ այնկողմ  գտնվող Չայզամի գյուղի, ինչպես նաև Որոտան և Դավիթ Բեկ գյուղերի  կողմից։ Գորիսից Կապան և Կապանից Գորիս գնալ այս պահին հնարավոր չէ, երկկողմանի փակ է։ Այս մասին ասաց Բարձրավան գյուղի գյուղապետ Օնիկ Ավագյանը։

Վերջինս նշեց, որ այս պահին միակ այլընտրանքային ճանապարհը Աղվանի գյուղով տանող ճանապարհն է, որը, սակայն, այս պահին անմխիթար վիճակում է։ «Սովորական մեքենայով հնարավոր չէ երթևեկել այս ճանապարհով, երեւի ամենագնացներ են պետք այդ ճանապարհով անցնելու համար։ Մեր գյուղում խուճապ չկա, բայց անհանգստություն, բնականաբար, կա»։

Ավագյանը նշեց, որ երեկ արգելափակված մեքենաների համար ռուսների միջամտությամբ ճանապարհը բացել են, որից հետո կրկին փակել։ «Ադրբեջանցիների հետ այս պահին բանակցում են մեր սահմանապահները և ռուսները»։

Հարցին՝ տեղյա՞կ է` Ռուստամ Մուրադովը նույնպե՞ս այնտեղ է, Ավագյանը նշեց, որ տեղեկություն չունի այդ մասին։ Մենք զրուցեցինք նաև Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի հետ, ով ևս նշեց, որ ճանապարհը շարունակվում է երկկողմանի փակ մնալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել