Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է, նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ պաշտպան |tert.am|
09:08 - 18 օգոստոսի, 2021

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է, նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ պաշտպան |tert.am|

tert.am: Երեկ ժամը 22։00-ին դատարանը պետք է քններ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի խափանման միջոց կալանավորման միջնորդությունը, սակայն նիստ հետաձգվեց մինչև վաղը ժամը 13։00-ն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։ Նա ընդգծեց, որ անթույլատրելի էր խափնման միջոցի հապճեպ քննությունը։ Նախագահող դատավորը Մնացական Մարտիրոսյանն է։

«Մենք ժամը 21։10 նոր Քննչական կոմիտեից դուրս ենք եկել և հինգ րոպե անց ստացել եմ դատարանի զանգը: Դատարանը սկզբից մեզ ասաց, որ դատական նիստը վաղը ժամը 13։00-ին է լինելու, հետո տասը րոպե հետո զանգեցին, թե այսօր ժամը 22։00-ին է լինելու: Ավելին, մյուս պաշտպանը՝ էրիկ Ալեքսանյանը, առհասարակ չէր ծանուցվել։ 780 էջանոց գործը հիսուն րոպեում ինչպե՞ս պետք է կարդայինք, կարող ենք մրցույթ հայտարարել, տեսնել, թե ով տրամադրված 780 էջանոց գործը կհացնի սեղմ ժամկետներում կարդալ, ավելին` պաշտպանություն իրականացնել»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ Մենուա Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։

Ինչ վերաբերում է Գորիսի համայնքապետարանի՝ այսօր կալանավորված աշխատակիցների խափանման միջոցի հարցի քննությանը, ապա այս պահին դեռ տեղեկություններ չունեն՝ թե՛ փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի, և թե՛ մյուսների պաշտպանությունը կրկին իրենք են ստանձնել։

Արմեն Մելքոնյանը կարծում է, որ այս ձերբակալություններն արվել են, որպեսզի կարողանան Գորիսում քաղաքապետի ԺՊ նշանակեն ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։ Պաշտպանն ասաց, որ չի ցանկանա անուններ տալ, բայց միլիոնավոր դոլարներ մեր երկրից հափշտակած, տարիներ շարունակ փախուստի մեջ գտնվող անձանց նկատմամբ գրավ են կիրառում, իսկ այս դեպքում ակնհայտ շահագրգռված են կալանքով։

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել