Լրտեսության մեջ մեղադրվող Դավթյանն ու Սուջյանը չորեքշաբթի Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատապարտվել են 15 տարվա ազատազրկման։ Շարունակվել է լրտեսության մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացիներ Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի գործով դատավարությունը։
Դատարանը լսել է վկաների ցուցմունքները, այնուհետև ցուցմունքներով հանդես են եկել երկու ամբաստանյալները, որոնք, ըստ Turan-ի, «զղջացել են կատարածի համար և ներողություն են խնդրել»։
Իր ելույթում դատախազը դատարանից պահանջել է մեղավոր ճանաչել ամբաստանյալներին և դատապարտել 16 տարվա ազատազրկման։ Դատարանի որոշմամբ ամբաստանյալները դատապարտվել են 15 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ Դավթյանին ու Սուջյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 228-րդ (ապօրինի զենքի պահում), 276-րդ (լրտեսություն), 279-րդ (զինված ապօրինի կազմավորումների ստեղծում) և 318-րդ (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։ Երկուսն էլ գերեվարվել էին 2020 թվականի նոյեմբերի 11-ին։
Թարգմանությունը՝ Լյուսի Մանվելյանի
comment.count (0)